Բեռլինը մտահոգված է՝ Լեռնային Ղարաբաղում սրման նոր նախանշաններ կան

Բեռլինը մտահոգված է՝ Լեռնային Ղարաբաղում սրման նոր նախանշաններ կան

PanARMENIAN.Net - Բեռլինը մտահոգված է բռնության նոր սրման նախանշաններով Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Մենք մեծապես մտահոգված ենք նոր, այդ թվում ռազմական սրացման նախանշաններով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Որպես ԵԱՀԿ նախագահ, մենք կոչ ենք անում կողմերին քայլեր ձեռնարկել խուսափելու համար նոր սրացումից»,-ասել է Շեֆերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ Բեռլինը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա եռանախագահների աշխատանքին` «հակամարտության հանգուցալուծմանն ուղղված նրանց ջանքերում»:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մշակվում է: Սակայն, նա հավելել է նաև, որ հստակ ժամկետների մասին խոսելը վաղ է:

Ընթերցեք նաև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը մշակվում է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---