Վարչապետ. Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի խնդիր չենք դրել

Վարչապետ. Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի խնդիր չենք դրել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքի խնդիր չի դրել: Այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք ուղղակի հետևողական ենք սննդի և նման ապրանքներին նկատմամբ սահմանի վրա, պատկան մարմինները ստուգում են որակը»,- ասել է վարչապետը, գրում է Tert.am-ը:

Հարցին, թե թուրքական ապրանքը ներմուծելու՝ քաղաքական նպատակներով սահմանափակման հարց չի՞ բարձրացվել, Աբրահամյանն արձագանքել է. «Նման հայտարարություն կառավարությունը դեռ չի արել»:

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում քառորյա ռազմական գործողությունների օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաջալերել էր Ադրբեջանին՝ խոստանալով աջակցել ղարաբաղյան հարցում:

Ապրիլի 21-ին մի խումբ երիտասարդներ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա արեցին՝ պահանջելով արգելափակել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան: Մասնավորապես պահանջել են զարգացնել հայրենական արտադրությունը, իսկ դրա համար փոքր բիզնեսը ժամանակավոր պետք է ազատվի հարկերից:

Ոչ անվտանգ ապրանքները կարգելվեն. Մինասյանը՝ Թուրքիայից և ԵՏՄ-ից ներկրման մասին

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---