Ոչ անվտանգ ապրանքները կարգելվեն. Մինասյանը՝ Թուրքիայից և ԵՏՄ-ից ներկրման մասին 4 մայիսի 2016 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ապրանքների հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են, առաջիկայում կհրապարակվեն բոլոր այն ապրանքախմբերը, որոնք ներմուծվում են Հայաստան երրորդ երկրով: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ կառաջարկեն հանրային, մասնագիտական քննարկում և առաջին պայմանն է լինելու ընտրել թե՛ ապրանքատեսակները, թե՛ նաև գործիքակազմը, որը թույլ կտա պաշտպանել երկրի տնտեսությունը: «Երկրորդ պայմանն է՝ թույլ չտալ սոցիալական պայթունավտանգ իրավիճակի առաջացում և երրորդը՝ ապահովել տնտեսության անվտանգ զարգացում»,- ասել է Մինասյանը, մեջբերում է Tert.am-ը: «Արգելք կարող է կիրառվել այն ապրանքերի նկատմամբ, որոնք անվտանգության խնդիր են հարուցում, դրանք կարող են վերաբերել թե՛ սննդամթերքին, թե՛ այնպիսի ապրանքներին, որոնք կարող են մեր քաղաքացիների կյանքին, առողջության համար վտանգ ներկայացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ կարող է լինել որոշակի սահմանափակումների կիրառում՝ այդ թվում նաև սերտիֆիկացիայի համակարգի գործադրում: «Դա ԵՏՄ անդամակցության շրջանակում կարևոր պարամետրերից մեկն է, և մենք կարող ենք պահանջել ԵՏՄ այլ երկրներից այնպիսի գործողությունների ձեռնարկում, որոնք բացառեն հայկական շուկա Եվրասիական տնտեսության տարածքից ոչ անվտանգ ապրանքների մուտքը»: Հարցին, թե արդյոք թուրքական ապրանքների ներկրման հարցում արգելքի անհրաժեշտություն կա, Մինասյանը պատասխանել է, որ որևէ մեկի մտքով այս պահին չի անցնում ապրանքների ներկրումը արգելել, խոսքը գնում է վերոնշյալ երեք հիմնական ուղղությունով տնտեսությունը և սպառողների իրավունքները պաշտպանելու մասին, գրում է Panorama.am-ը: Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում քառորյա ռազմական գործողությունների օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաջալերել էր Ադրբեջանին՝ խոստանալով աջակցել ղարաբաղյան հարցում: Ապրիլի 21-ին մի խումբ երիտասարդներ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա արեցին՝ պահանջելով արգելափակել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան: Մասնավորապես պահանջել են զարգացնել հայրենական արտադրությունը, իսկ դրա համար փոքր բիզնեսը ժամանակավոր պետք է ազատվի հարկերից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |