Հետաքննություն՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահի դեմ

Հետաքննություն՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահի դեմ

PanARMENIAN.Net - Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուի դեմ:

Պատճառը նախագահական համակարգի մասին նրա արած հայտարարությունն է:

Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) գլխավոր խորհդի նիստի ժամանակ թուրք կուսակցապետն ասել էր, որ առանց արյուն թափելու Թուրքիան չի կարող անցնել նախագահական համակարգին, sondakika-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Մի մարդ կխոսի ու Թուրքիան կլռի: Մի մարդ կխոսի և դրան համապատասխան դատավճիռը կլինի: Մի մարդ կխոսի և ըստ դրա կկազմվեն պատգամավորների ցուցակները: Մի մարդ կխոսի և նրա ուզած մարդն իսկույն բանտում կհայտնվի: Այս երկրում այդպիսի նախագահական համակագի անցումը դուք չեք կարողանա իրականացնել առանց արյուն թափելու», - ասել է նա:

Թուրքիայում ապրիլին մոտ 400 ընդդիմադիր լրագրող է հեռացվել աշխատանքից` հիմնականում Zaman թերթի և Cihan գործակալության աշխատակիցները:

Թուրքական դատարանը Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքները հրապարակելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---