Թուրքական Cumhuriyet-ի խմբագիրը և լրագրողը 5 տարով կազատազրկվեն. Խմբագրի դեմ մահափորձ է եղել

Թուրքական Cumhuriyet-ի խմբագիրը և լրագրողը  5 տարով կազատազրկվեն. Խմբագրի դեմ մահափորձ է եղել

PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքները հրապարակելու համար:

Դյունդարը և Գյուլը ձերբակալվել էին 2015-ի նոյեմբերին` Սիրիայի իսլամիստներին գաղտնի զենք մատակարարելու մասին հոդված հրապարակելու պատճառով: Ըստ հրապարակման՝ զենքի մատակարարումն իրականացրել է թուրքական հետախուզությունը:

Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել և ցմահ ազատազրկում է պահանջել երկու մեղադրյալի համար:

Նրանց մեղադրանք է ներկայացվել պետական դավաճանության, պետական գաղտնիք բացահայտելու, լրտեսության, կեղծ լուրեր տարածելու մեջ:

Մայիսի 6-ին դատավճռի հրապարակումից առաջ դատարանի շենքի մոտ մահափորձ է իրականացվել Ջան Դյունդարի նկատմամբ, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---