Սերժ Սարգսյան. Կորցրել ենք մոտ 800 հա տարածք, որը ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի (վիդեո)

Սերժ Սարգսյան. Կորցրել ենք մոտ 800 հա տարածք, որը ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի

PanARMENIAN.Net - Վիեննայից Երևան վերադառնալիս ինքնաթիռում հայկական մի քանի ԶԼՄ-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սրագսյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում տարածքային կորուստների վերաբերյալ խոսակցություններին և տարբեր շահարկումներին:

Ըստ նախագահ Սարգսյանի, գոյություն ունի քարտեզ և հաշվարկներ են արվում. «Եթե ինչ-որ մի բան կորցրել ես, այդ մի բանն ի՞նչ նշանակություն ունի: Ռազմավարական, մարտավարական, թե ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն»:

Ըստ ՀՀ ղեկավարի, որպես անվտանգության գոտի 800.000 հա ունեցող հայկական ուժերը կորցրել են 800 հա-ի տարածք, (8 քկմ,- խմբ.) որը ռազմավարական կամ մարտավարական տեսակետից որևէ նշանակություն չունի:

«Զուտ հոգեբանական առումով՝ այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են, բայց համեմատեք՝ յուրաքանչյուր հա-ի դիմաց 1 զոհ ու 2 վիրավոր են տվել, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն: Դա շատ է: Համեմատեք, թե այդ 800 հազար հա գրավելու համար ինչքան զոհ պիտի տային»,- ասել է նա:

Նախագահի խոսքով, հայկական կողմ ի վիճակի էր վերականգնել այդ ստատուս-քվոն, բայց այլ հարց է, թե «արդյոք արժեր այդ 800 հա-ի համար կորցնել այդքան մարդ, որոնց կարիքը դեռ շատ ենք ունենալու... Ինձ համար շատ կարևոր են մեր զինվորներն ու սպաները»,- եզրափակել է նախագահը՝ կոչ անելով խորհուրդներ տվողներին գնալ առաջնագիծ, գնահատել իրավիճակն ու հասկանալ մետրի ու մարդու տարբերությունը:

Նա նշել է, որ հաղթանակը կամ պարտությունը նրանում է, թե ինչ նպատակ է դրվել և արդյոք ստացվել է կատարել այն:

«Այստեղ չեմ ուզում հետին թվով եզրակացություններ անել, կուրծք ծեծել ու ասել, որ հաղթել ենք: Կարող եք հարցնել ՊՆ ամբողջ սպայակազմից, ում հետ հանդիպել եմ, մեր ԱԱԽ բոլոր անդամներին, թե ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռ տարիներ առաջ ու ինչ տեղի ունեցավ: Հստակ խնդիր եմ դրել մեր ԶՈւ-ի ու անվտանգության համակարգի առջև՝ թույլ չտալ մեր անվտանգության համակարգի ճեղքում ու քայքայում, այսինքն՝ ձախողել հակառակորդի ծրագրերը»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանի պնդմամբ, բոլորն էլ համոզվել են, որ ադրբեջանցիների ծրագիրը ձախողվեց, այսինքն, որ ԶՈւ-ն, անվտանգության համակարգն իր առջև դրված խնդիրը կատարել է:

«Մեզ հավերժ պատերազմ պետք չէ, մեզ պետք չէ ԶՈւ, որը կգնա արկածախնդրության, ու պարզ չէ՝ հաջողության կհասնի, թե ՝ ոչ: Մեզ պետք են Զինված ուժեր, որոնք վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները, և դրանք կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր փորձում են թերություններ տեսնել, նրանց նպատակը գործին աջակցելը չէ, այլ նախկինում իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է: Եթե ուզում եք ասել, որ մենք հաղթել ենք, կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձրակերպումը հետևյալն է՝ մեր ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է: Մեր ԶՈւ-ն մեր ամբողջ 3 մլն ժողովուրդն է, ՀՀ-ում, Արցախում և նաև սփյուռքում»,- նշել է նախագահը Սարգսյանը՝ հիշեցնելով, թե որքան մարդ էր ուզում գալ ու գնալ առաջնագիծ:

Կարդացեք նաև՝ Սարգսյան. Ալիևը հավաստիացրեց՝ պատերազմելու նպատակ չունի, բայց դա քիչ հավատ է ներշնչում

ՀՀ նախագահ. Շատերը դժգոհ են փոփոխությունների տեմպից, բայց կտրուկ քայլերը լավ արդյունքի չեն բերի

4  16.05.16 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում հարցազրույց է տվել լրագրողներին
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---