ՀՀ նախագահ. Շատերը դժգոհ են փոփոխությունների տեմպից, բայց կտրուկ քայլերը լավ արդյունքի չեն բերի

ՀՀ նախագահ. Շատերը դժգոհ են փոփոխությունների տեմպից, բայց կտրուկ քայլերը լավ արդյունքի չեն բերի

PanARMENIAN.Net - Անկախ ապրիլյան իրադարձություններից, պետական միջոցները խնայողաբար ծախսելը կենսական անհրաժեշտություն է: Այդ մասին է լրագրողներին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Վիեննայից վերադառնալու ճանապարհին:

«Շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց կտրուկ քայլերը մեզ լավ հանգրվանի չեն հասցնի», - նկատել է նախագահը՝ նշելով, որ պարտադիր չէ, որ այդ 4 օրը լիներ, որպեսզի խոսվեր բարեփոխումների մասին:

«Երբ մենք սահմանադրական բարեփոխումներ էինք նախատեսում, դա փոփոխությունների սկիզբն էր: Միշտ կարելի է իշխաննություններին կշտամբել դանդաղկոտության կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը խնդրին համեմատության մեջ նայելն է», - ասել է նախագահը:

Լրագրողների հետ զրույցում նախագահն առաջին հերթին անդրադարձել է Վիեննայում Ալիևի հետ հանդիպման արդյունքներին՝ նկատելով, որ հայկական կողմը նպատակ է ունեցել պարզել՝ բանակցությունները փակուղում են, թե՞ ոչ:

Նախագահը հայտնել է նաև, որ հայկական կողմն ապրիլին մոտ 8 քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին:

4  16.05.16 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում հարցազրույց է տվել լրագրողներին
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---