ԱՄՆ Պետդեպ. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր, ճիշտ ուղղությամբ քայլ էր18 մայիսի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր և քայլ ճիշտ ուղղությամբ: Այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին մայիսի 17-ին ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Civilnet-ը. Նա հավելել է, որ այժմ բոլորը պետք է կատարեն այն ամենը, ինչի վերաբերյալ հանձնառություն են ստանձնել: Վերջինիս խոսքով` երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, հրադադարը պահպանելու, վստահության միջոցներ ձեռնարկելու և հաջորդ ամիս համապարփակ կարգավորմանը միտված բանակցություններ սկսելու հանձնառություն են ստանձնել: «Մեր կարծիքով՝ նրանք դրսևորեցին ստատուս քվոյից առաջ շարժվելու քաղաքական կամք: Այսպիսով՝ դա դրական հանդիպում էր և քայլ ճիշտ ուղղությամբ: Այժմ բոլորը պետք է կատարեն այն ամենը, ինչի վերաբերյալ հանձնառություն են ստանձնել»,- ասել է Քըրբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն իր հերթին պատրաստ է օժանդակել կողմերին այդ ուղղությամբ: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ընթերցեք նաև. ԱՄՆ դեսպան. Դրական է կողմերի պատրաստակամությունն աշխատելու հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |