Մխիթարյան. Կենտրոնացած եմ հավաքականի խաղերի վրա, ԱԱ եզրափակիչ դուրս գալը բարդ խնդիր է26 մայիսի 2016 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոս-Անջելեսում հանդիպել են լրագրողների հետ։ Մայիսի 25-ին Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Լոս-Անջելես, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։ Անդրադառնալով Գվատեմալայի հավաքականին, Մխիթարյանը նշել է, որ դեռ չեն ուսումնասիրել մրցակիցներին: «Բայց գիտենք, որ բավականին ուժեղ թիմերի դեմ ենք խաղալու։ Մեզ համար լավ փորձ կլինի խաղալ լատինամերիկյան թիմերի դեմ։ Սա կարևոր է մեզ համար, որովհետև, հնարավոր է, շատ փորձարկումներ լինեն։ Այդ պատճառով կփորձենք լավագույն կերպով ներկայանալ հանդիպումներին», - հավելել է նա։ Հարցին, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները, Մխիթարյանը պատասխանել է, որ խնդիրը բարդ կլինի լուծել: «Այնպիսի խմբում ենք հանդիպել, որ բարդ կլինի լուծել այդ խնդիրը։ Սակայն կարծում եմ՝ պետք է փորձենք առաջ շարժվել քայլ առ քայլ։ Պետք է հաշվի առնել, որ ունենք այնպիսի հավաքական, որը դեռ նոր է կազմավորվում», - ասել է ֆուտբոլիստը։ Հարցին, թե ի՞նչ նորություններ կան նրա՝ այլ թիմ տեղափոխվելու կապակցությամբ, Մխիթարյանն ասել է. «Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի խաղերի վրա, որից հետո միայն կմտածեմ ակումբային գործերիս մասին»։ Հարցին, թե Եվրոպական հավաքականներից ու ՞մ շանսերն է ավելի բարձր գնահատում Եվրո-2016-ի ժամանակ, կիսապաշտպանը պատասխանել է. «Եթե ընտրելու լինեմ բոլոր հավաքականներից, կպատասխանեմ՝ Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա»։ «Բորուսիան» մտադիր է պահել Մխիթարյանին մինչև 2017 թվականը. Արդեն 2 կարևոր խաղացող է վաճառել Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |