«Բորուսիան» մտադիր է պահել Մխիթարյանին մինչև 2017 թվականը. Արդեն 2 կարևոր խաղացող է վաճառել

«Բորուսիան» մտադիր է պահել Մխիթարյանին մինչև 2017 թվականը. Արդեն 2 կարևոր խաղացող է վաճառել

PanARMENIAN.Net - «Չելսին» ու «Արսենալը», հավանաբար, ստիպված կլինեն սպասել մինչև 2017 թվական՝ Հայաստանի հավաքականի ու Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար:

Ակումբը որոշել է չվաճառել Մխիթարյանին, քանի որ արդեն վաճառել է Մաթս Հումելսին ու Իլքայ Գյունդողանին, գրում է Express-ը: «Բորուսիայի» ղեկավարությունը բազմիցս հայտարարում էր, որ չի պատրաստվում միաժամանակ 3 բարձրակարգ խաղացողներից զրկվել:

Մխիթարյանի համար պայքարում են մի քանի խոշոր ակումբեր, որոնցից առավել հաճախ հիշատակվում են «Յուվենտուսի», «Չելսիի» ու «Արսենալի» անունները: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն, «Չելսին»՝ մոտ ավելի քան €60 մլն, «Արսենալը՝» - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ:

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker պարբերականի վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը 2,57 միջին գնահատականով գլխավորել է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների աղյուսակը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016-ի խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` ըստ Deutche Welle-ի հարցման արդյունքների:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան:

Կարդացեք նաև. Հենրիխ Մխիթարյանը՝ Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---