Քրդերը մտադիր են Ռաքքան ընդգրկել «Հյուսիսային Սիրիայի դաշնային համակարգում»26 մայիսի 2016 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ռաքքան ԻՊ գրոհայիններից ազատագրվելուց հետո կընդգրկվի «Հյուսիսային Սիրիայի դաշնային համակարգում»: Այդ մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանում գործող սիրիական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչ Գարիբ Հեսոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին; Քրդական և արաբական ջոկատներից բաղկացած Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) ավելի վաղ հայտարարել էին Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Գրոհին աջակցում է ԱՄՆ գլխավորած կոալիացիան, որը ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայիններին Սիրիայում և Իրաքում: «Քանի որ Սիրիայի ժողովրդավարական ուժերն են գրոհում Ռաքքան, ապա տրամաբանական է, որ այն գրավելուց հետո, քաղաքն ինքնաբերաբր կընդգրկվի Սիրիայի հյուսիսում ստեղծվող ժողովրդավարական դաշնային համակարգում»,-ասել է Հեսոն: Ըստ նրա, «Ասադի ռեժիմը չի կարող դրան ոչ մի բան հակադրել»: «Սիրիական բանակը Ռաքքայի գրոհին չի մասնակցում, այն հեռու է ահաբեկիչների «մայրաքաղաքից»,-ասել է Հեսոն: Քրդերի ներկայացուցիչը պարզաբանել է, որ գրոհը միաժամանակ եռակողմ է լինելու: Այժմ հիմնական մարտերն ընթանում են հյուսիսում` դաշնակիցները փորձում են կտրել տարածաշրջանը Թուրքիայից, որտեղից ահաբեկիչներն օժանդակություն են ստանում: Քուրդ զինյալների կազմավորումները, որոնք կազմում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր խմբավորման կորիզը, շարունակում են գրոհը Ռաքքայից դեպի հյուսիս: Քրդերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են 3 բնակավայր` Քարտաժան, Էլ Ֆատիսաը, Հադրիյաթը: «Հյուսիսային Սիրիայի դաշնային տարածաշրջանը» հռչակվել է մարտին սիրիական Քրդստանի և հարևան շրջաններում: Պաշտոնական Դամասկոսը կտրուկ դեմ է երկրի դաշնայնացմանը: Միջազգային հանրությունը, այդ թվում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, վաղաժամ են համարում այդ քայլը: Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. Քուրդ զինյալները 3 բնակավայր են ազատագրել Ռաքքայի մատույցներում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |