ՀԱՊԿ-ը համաձայնագիր կկնքի քրեական մարտահրավերներին համատեղ հակազդեցության մասին

ՀԱՊԿ-ը համաձայնագիր կկնքի քրեական մարտահրավերներին համատեղ հակազդեցության մասին

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանության ղեկավար կազմի հանդիպումը: ՌԴ ՆԳՆ առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել Նոր քրեական մարտահրավերներին համատեղ հակազդեցության մասին, որոնք սպառնում են ՀԱՊԿ երկրների հավաքական անվտանգությանը, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Հանդիպանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Կարաևը, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Եռլան Թուրգումբաևը, Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Կուրսան Ասանովը, Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի տեղակալ-պետական քարտուղար, ՌԴ 1-ին դասի պետական խորհրդական Իգոր Զուբովը, Տաջիկստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Աբդուռահմոն Ալամշոզոդան:

Քննարկվել են հանցավորության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ-պետությունների համագործակցության, ներքին գործերի մարմինների համար կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցության մեխանիզմի հանձնարարականների մշակման, հատուկ տեխնիկայի և միջոցների մատակարարման արտոնյալ պայմանների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների պատրաստականության բարձրացման հարցեր:

Միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը ՀԱՊԿ ձևաչափով հակազդելու լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ ելույթ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Օրակարգի հարցերի քննարկման ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է միավորել ՀԱՊԿ անդամ պետությունների բոլոր կարողությունները և կատարելագործել համագործակցությունը ահաբեկչության, թմրասպառնալիքների, կազմակերպված հանցավորության, հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարում: Քննարկման արդյունքներն ամփոփվել են կառուցողական հանդիպման ավարտին ստորագրված արձանագրությամբ:

Մայիսի 26-ին ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նա Հայաստանում էր ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:

Ընթերցեք նաև. Սարգսյանն ու Բորդյուժան ՀԱՊԿ գործունեության ու տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---