Հայաստանն ամրապնդում է կապերն Իրաքի քրդերի հետ27 մայիսի 2016 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը մայիսի 23-25-ին այցելել է քրդաբնակ Սուլեյամանիա և Հալաբջա: Սուլեյմանիա քաղաքում դեսպանը հանդիպել է նահանգապետ Ասո Ֆարիդուն Ալի Ամինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նահանգապետը նշել է, որ իրենք շահագրգռված են զարգացնելու Հայաստանի հետ կապերը, մասնավորապես, հայկական արտադրանքի ներմուծման և զբոսաշրջության ոլորտներում: Իրաքը Հայաստանի երկրորդ խոշորագույն արտահանման շուկան է՝ Ռուսաստանից հետո: 2015 թվականին արտահանումն Իրաք կազմել է $130.6 մլն, հիմնականում՝ ծխախոտ: Նահանգի գյուղատնտեսության, սննդի, առողջապահության, կրթության դեպարտամանտների և առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարության հետ, որի ընթացքում արծարծվել են համագործակցության հստակ ծրագրեր: Դեսպանը ներկայացրել է հայկական արտադրանքին, արտահանմանը, ինչպես նաև ներդրումային դաշտին վերաբերող տեղեկատվություն, նախանշել համագործակցության հնարավոր ոլորտներ և պատասխանել ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին: Դեսպանը հանդիպել է նաև Առևտրա-արդյունաբերական պալատի անդամների ու խոշոր գործարարների հետ: Քննարկվել են ինչպես Հայաստանում ներդրումներ կատարելու, այնպես էլ հայկական արտադրանքի ներմուծմանն առնչվող հարցեր: Կրթական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերը ներառված էին Սուլեյմանիայի և Պոլիտեխնիկի համալսարանի ու ղեկավարության հանդիպման օրակարգում: Վերջինիս ներկայացվել են Հայաստանում որակյալ բարձրագույն կրթության առավելությունները և հնարավորությունները: Քրդստանի Հայրենասիրական միության քաղաքական խորհրդի անդամ, Իրաքի նախկին առաջին տիկին Հերո Թալաբանիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները, ինչպես նաև հատուկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մշտապես ցուցաբերված ջերմ վերաբերմունքը: Այցի շրջանակներում դեսպանը եղել է նաև «Save the Children» կազմակերպության «Սահմանափակ կարողություններով երեխաների ուսումնական կենտրոնում», Սուլեյմանիայի Փեշմերգայի թանգարանում և Լաթիֆ Ռաշիդ ժամանակակից արվեստի պատկերասրահում: Մայիսի 25-ին դեսպան Գրիգորյանն այցելել է Հալաբջա նահանգ, որտեղ հանդիպել է նահանգապետ Աբդալլահ Նևրոլիի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև դեսպանն այցելել է Հալաբջայի՝ թունավոր գազային հարձակման զոհերի հուշակոթող ու թանգարան, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կարդացեք նաև. Բարի գալուստ Իրաք. Ինչպես է հայկական բիզնեսն ամրապնդվում արաբական երկրի շուկայում Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |