Գիտնականների հորդորն ԱՀԿ-ին՝ տեղափոխել Օլիմպիադան. Պատճառը Զիկան է28 մայիսի 2016 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության ոլորտի ավելի քան 150 փորձագետ բաց նամակ է հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)` հորդորելով տեղափոխել Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը կամ չեղարկել դրանք Զիկա վիրուսի տարածման պատճառով: Նրանք հորդորել են ռիսկի չենթարկել Օլիմպիադայի ավելի քան կես միլիոն հյուրերին, որոնք պատրաստ են ժամանել Բրազիլիա տարբեր երկրներից, հայտնում է DW-ն: Նրանք չեն բացառում, որ այդպիսով վիրուսը կարող է տարածվել ամբողջ մոլորակով, հատկապես` Ասիայի ու Աֆրիկայի երկրներում: Նրանք անհրաժեշտ են համարում անկախ փորձագիտական հանձնաժողովի ստեղծումը, որը խորհրդատվություն կտրամադրի ՄՕԿ-ին Զիկա վիրուսի հետ կապված ռիսկերի հարցում: Ստորագրահավաքի մասնակիցները ներկայացնում են 29 երկրի համալսարանական և առողջպահական գերատեսչություններ: ԱՀԿ-ն համամիտ չէ այս պնդումներին`հայտարարելով, որ հանրային առողջությանը սպառնալիք չկա, իսկ Բրազիլիան աշխարհի 60 երկրներից միայն մեկն է, որտեղ արձանագրվել է վիրուսի առկայությունը: Փետրվարի 1-ին ԱՀԿ-ն միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել Զիկա վիրուսի տարածման կապակցությամբ: Զիկա վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում:Հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց: Ընթերցեք նաև. Զիկա վիրուսն ամռանը կարող է հասնել Վրաստանի սևծովյան տարածքներ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |