Պեսկով.Աշխատանքային խումբը չի լուծի ռուս-թուրքական հարաբերությունների հարցը30 մայիսի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկը չի լուծի եղած խնդիրները` դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորման համար: «Կարծում եմ, այդ առաջարկի պատասխանը կարելի է գտնել նախագահ Պուտինի հայտարարություններում, որոնք արվել են նախօրեին: Նախագահ Պուտինը բավականին հստակ է արտահայտել մեր դիրքորոշումը: Նա ասել է, որ, անկասկած, ինչ-որ շփումներ կան կարգավորման ուղիներ գտնելու նպատակով, սակայն ոչ մի աշխատանքային խումբ այդ խնդիրը լուծել չի կարող»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունաստան այցի ժամանակ ՌԴ նախագահը պարզաբանել էր, որ Մոսկվան Անկարայից կոնկրետ քայլեր է ակնկալում`երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ` մասնավորապես, խոսքը ներողության և վնասի հատուցման մասին է: Պեսկովը նշել է, որ այս իրավիճակում ամեն ինչ կախված է Թուրքիայի ղեկավարությունից: «Դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը, որից, անկասկած, Մոսկվայում ակնկալում են այն գործողությունները, որոնց մասին Պուտինը մեկ անգամ ևս խոսել է Աթեքնում»,-ասել է նախագահի մամուլի քարտուղարը: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: Ընթերցեք նաև. Անկարան առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման համար Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |