Անկարան առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման համար30 մայիսի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Անկարան առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորման համար: Այդպիսի հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ ստեղծված դիմակայությունը կարգավորելու նպատակով: Նա նշել էր, որ Մոսկվան ներողություն է ակնկալում Անկարայից թուրքական ԶՈւ կողմից ռուսական ինքնաթիռի խոցման համար, որը մասնակցում էր Սիրիայում ընթացող ռազմական գործողությանը: «Մենք հայտարարություններ ենք լսում հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին: Մենք ևս ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք չենք դրանց խզման պատճառը»,-ասել է Պուտինը: «Պուտինը հայտարարել է, թե ինչ է ակնկալում թուրքական կողմից այդ հարցում: Մենք առաջարկում ենք նաև համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որտեղ կքննարկվեն կողմերի առաջիկա քայլերը»,-հայտարարել է Չավուշօղլուն լրագրողներին, հայտնել է Anadolu-ն: Որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման օրինակ Չավուշօղլուն նշել է Իսրայելի և Թուրքիայի քայլերը: «Չէ որ մենք բանակցում ենք Իսրայելի հետ: Հանդիպում են դիվանագետները` քննարկելու համար, թե ինչ քայլեր կարելի է անել: Սկսենք քննարկումները պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներով և մշակենք «ոսկե միջինը»: Սա չլուծվող քայլ չէ»,-ասել է նախարարը: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |