ԿԲ. Բանկերը քաղվածքները միասնական պարզեցված նմուշով կտրամադրեն31 մայիսի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Բանկային հաշիվներից, վճարային քարտերից կամ սպառողական վարկերի վերաբերյալ տրամադրվող քաղվածքները կպարզեցվեն: Ինչպես հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, կարգավորիչը սահմանել է քաղվածքների միանման ձևանմուշներ, որոնք կսկսեն տրամադրվել սպառողներին հուլիսի 1-ից: Նշվում է, որ նոր ձևաչափի քաղվածքները պարզ են, պարունակում են տեղեկատվություն սառեցումների, ապասառեցումների, արգելադրումների, ապաարգելադրումների, փոխարժեքի վերաբերյալ: Քաղվածքներում ներառված տեղեկատվությունը տրամադրվելու է Unicode տիպի տառատեսակով: Որոշումը պայմանավորված է նրանով, որ ֆինանսական ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրվող քաղվածքներից օգտվելիս քաղաքացիները հաճախ դժվարանում են ստուգել կատարված մուտքերի, ելքերի, սառեցումների, ապասառեցումների, ապաարգելադրումների վերաբերյալ տեղեկությունները: Քաղվածքները երբեմն բարդ են, պարունակում են խիստ մասնագիտական տերմիններ, և քանի որ վերջիններս թողարկվում են տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից, տարբեր ձևաչափերի են: 2015 թվականի արդյունքներով ՀՀ ֆիզիկական անձինք բանկերից ու վարկային կազմակերպություններից 920 մլրդ դրամի չափով վերցրած վարկեր ունեն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |