Ամեն հայաստանցի բանկերին մոտ 307.000 դրամ է պարտք27 մայիսի 2016 - 14:18 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականին գործազրկության մակարդակը Հայաստանում աճել է մինչև 18.5%՝ նախորդ տարվա 17.6%-ի փոխարեն: Գործազրկության աճն ուղեկցվել է արտերկրից ստացվող դրամական փոխանցումների կրճատմամբ, ինչն անդրադարձել է տնային տնտեսությունների եկամուտների մակարդակի վրա: Այս մասին է նշվում Կենտրոնական բանկի 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունում: ԿԲ կանխատեսմամբ, 2016 թվականին գործազրկության մակարդակը կմնա գրեթե անփոփոխ, իսկ աշխատավարձի աճը կլինի համեմատաբար ցածր (3.6%): Գործազրկության աճը և տրանսֆերտների կրճատումը ազդել են տնային տնտեսություններին տրամադրվող վարկերի ծավալների վրա: Դիտարկվող ժամանակահատվածում բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը նվազել է 4%-ով, իսկ վարկային կազմակերպությունների և գրավատների նկատմամբ պարտավորություններն ավելացել են համապատասխանաբար 2.7% ու 3.1%-ով: Վարկային հաստատությունների նկատմամբ ռեզիդենտ տնային տնտեսությունների ընդհանուր պարտավորությունները նվազել են 3%-ով և կազմել 920 մլրդ դրամ (մոտ 307 հազար դրամ՝ մեկ բնակչի շնչով): Սպառողական վարկերի մասով գրանցվել է 5.6% նվազում՝ պայմանավորված քարտային վարկերի, ավտովարկերի և այլ սպառողական վարկերի կրճատմամբ: Ոսկու գրավով և կենցաղային, համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերն ավելացել են համապատասխանաբար 4.2%-ով և 11%-ով: Սպառողական վարկավորման կառուցվածքում շարունակում են գերակշռող մասնաբաժին ունենալ քարտային և ոսկու գրավով վարկերը: Sպառողական վարկավորումը խոչընդոտող հիմնական գործոններ են մնում տնային տնտեսությունների եկամուտների կրճատումը: Ընդհանուր առմամբ, 2015-ի առաջին կեսին սպառողական վարկերի պայմանները և ընթացակարգերը խստացվել են, սակայն երրորդ եռամսյակից սկսած դիտարկվել է պայմանների մեղմացում՝ պայմանավորված բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների միջև մրցակցության աճով: 2015 թ. ընթացքում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերն ավելացել են 4.2%-ով, որին հիմնականում նպաստել է անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկերի 6.5% աճը: Անշարժ գույքի վերանորոգման և կառուցապատման հիփոթեքային վարկերը նվազել են 5.1%-ով: 2015-ի ընթացքում 4 տոկոսային կետով նվազել է արտարժութային հիփոթեքային վարկերի մասնաբաժինը, սակայն այն մնում է բավականաչափ բարձր՝ 54%, ինչը վկայում է դրամային եկամուտներ ստացող վարկառուների՝ արտարժութային ռիսկի նկատմամբ խոցելիության մասին: Կարդացեք նաև. Հայաստանի պարտքերը. Ում և ինչքան Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |