Ուորլիք. Հունիսին Սարգսյան-Ալիև հանդիպում ենք ակնկալում

Ուորլիք. Հունիսին Սարգսյան-Ալիև հանդիպում ենք ակնկալում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարևորում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ միջնորդների՝ մայիսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպումը:

«Կարևոր բանակցություններ ենք անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ ղարաբաղյան խաղաղ գործընթացի և լիարժեք կարգավորման բանակցությունների վերաբերյալ: Ակնկալում ենք նախագահների հանդիպում հունիսին», - գրել է Ուրլիքը Twitter-ի իր մոկրոբլոգում:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ավելի վաղՄամեդյարովը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում անցկացված ՆԱՏՕ-Ադրբեջան նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա հայտարարել է, որ «անարդար ստատուս քվոն շարունակում է մնալ լարվածության աղբյուր»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը ստատուս քվոն համարում են անհուսալի ու անընդունելի: Մենք սպասում ենք, որ հունիսին տեղի կունենա նախագահների հերթական հանդիպումը, որի նպատակը կլինի ստատուս քվոյի փոփոխման հարցում զգալի առաջընթացի հասնելը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

ԱԳ նախարար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է պայմանների ստեղծման դեպքում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---