Այվազովսկու կտավը՝ MacDougall's աճուրդի ամենաթանկ լոտերից մեկը կարող է դառնալ

Այվազովսկու կտավը՝   MacDougall's աճուրդի ամենաթանկ լոտերից մեկը կարող է դառնալ

PanARMENIAN.Net - Լոնդոնում հունիսի 8-ին կայանալիք MacDougall's-ի վաճառքում ամենաթանկ լոտերն են Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը» ստեղծագործությունը և Հենրիխ Սեմիրադսկու «Քրիստոնեության լուսատուներ. Ներոնի ճրագները» կտավի միակ էսքիզը, որը մասնավոր հավաքածուում է:

Այվազովսկու կտավը գնահատվում է 450-600.000 ֆունտ ստերլինգ, իսկ Հենրիխ Սեմիրադսկու կտավի էսքիզի նախնական գինն է 400-500.000 ֆունտ ստերլինգ, Ռիա Նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը:

Աճուրդում ներկայաված է լինելու Վասիլի Կանդիսկու, վրաց նկարիչ Լադո Գուդիաշվիլու և այլ ստեղծագործողների աշխատանքներ:

Բացի գեղանկարներից, աճուրդում ներկայացվելու է ռուսական ճենապակու օրինակներ, ինչպես նաև լուսանկարները:

Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով: Մեծ ծովանկարչի ամենաբարձր գնով վաճառված գործերն են` «Կոլումբոսի նավատորմի ժամանումը», «Իսաակիևյան տաճարը ցուրտ օրը», «Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ», «Կոստանդնուպոլսի տեսարանը», «Վարյագները Դնեպրի վրա», «Պարենի բաշխումը» և «Փրկության նավը», «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»:

Երբ վաճառվում է անգինը. Հովհաննես Այվազովսկու կտավները միջազգային աճուրդներում

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---