Պաշտոնյաների ավիատոմսերի ամրագրման համար կգործակցեն «Ամադեուս»-ի հետ

Պաշտոնյաների ավիատոմսերի ամրագրման  համար կգործակցեն «Ամադեուս»-ի հետ

PanARMENIAN.Net - Գործադիրը հունիսի 2-ի նիստում փոփոխություն է կատարել ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման և գնումների գործընթացի կազմակերպման մասին օրենքում: Ըստ այդմ՝ կներդրվի տոմսերի ամրագրման նոր համակարգի պիլոտային ծրագիր:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե նախագիծը քննարկվե՞լ է նախարարություններում, դժգոհություններ եղե՞լ են, թե՝ ոչ:

«Նախարարությունների կողմից եղել է առարկություն՝ մեղմել պայմանները, որպեսզի տրանզիտ թռիչքների դեպքում ոչ թե վեց ժամ սպասեն, այլ չորս»,- պատասխանել է նախագիծը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախար Դավիթ Հարությունյանը: Որոշվել է այս կետն ընդունել ու փոփոխել, գրում է Ա1+-ը:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հետարքրքվել է, թե որ ընկերությունն է սպասարկելու ներդրվող համակարգը:

Հարությունյանը տեղեկացրել է, որ հայտարարված մրցույթում շահել է միջազգային «Ամադեուս» ընկերությունը:

Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ մեկ ընկերությունից տոմսեր գնելը կարող է նոր խնդիրներ առաջացնել.

«Ամադեուսը դրված է խելացի կառավարման մոդելի վրա: Եթե միայն իրենցից եք տոմս գնելու, իրենք մենաշնորհային դիրք են զբաղեցնելու և թանկ տոմսեր առաջարկելու, որը դուք չեք նկատում: Այնպես չլինի, որ մենք ընկնենք մի իրավիճակում, որ ունքն ուղղելու տեղը աչքը վնասենք»,- ասել է Սարգսյանը:

Հարությունյանը վստահեցրել է, որ նման բան չի լինի, քանի որ նրա խոսքով տոմսը չի գնվելու այդ ընկերությունից, նրանք ընդամենը ամրագրելու են տոմսերը. «Ամադեուսը ամրագրման համակարգ է, նա կապ ապահովող է, համակարգը բացարձակ էլեկտրոնային է, այն մեծ կիրառում ունի նաեւ եվրոպական երկրներում»:

Նոր հարթակը, ըստ հիմնավորումների, լինելու է պետական պաշտոնյաների համար ավիատոմսերի ձեռքբերման «միակ թույլատրելի աղբյուր»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---