Որդան կարմիրը կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվելու համար 6 հունիսի 2016 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Որդան կարմիր ներկը «Սարդ» խանութների ցանցի կողմից կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու համար: Այս մասին տեղեկացնում է «Սարդ» խանութների ցանցի հասարակայնության հետ կապերի բաժինը: «Շուտով Որդան կարմիրը գրանցելու առաջարկը կներկայացնենք Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին», - ասված է հաղորդագրույան մեջ: Ներկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում արդեն գրանցված են հայկական խաչքարը, դուդուկը, «Սասունցի Դավիթ» էպոսը և լավաշը: Նշվում է, որ Եվրոպական ամենաբարձրակարգ ներկերն անգամ ունեն առավելագույնը մի քանի տասնամյակի երաշխիք, այնինչ Որդան կարմիրն իր գույնը պահպանում է հազարամայակներով: Մինչ օրս դրա հետքերը հայտնաբերվում են հազարամյակների վաղեմության հայկական կոթողների ավերակներում և հնագույն մատյաններում: Առաջին դարի հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը հավաստում է, որ Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվող հիմնական ապրանքների ցուցակն սկսվում էր Որդան կարմիրով: Այդ ներկի մասին բազմաթիվ վկայություններ կան օտար և հայ պատմիչների երկերում: Այն համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել «Արևելքի հրաշք» և «Արքայական ծիրանի»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում |