Մերկելի կուսակցությունը դեմ է Վրաստանի և ԵՄ միջև առանց վիզայի ռեժիմին

Մերկելի կուսակցությունը դեմ է Վրաստանի և ԵՄ միջև առանց վիզայի ռեժիմին

PanARMENIAN.Net - Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին դեմ է արտահայտվել Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը:

«Վրաստանից ապաստանի հայցորդներն առավել, քան մյուս օտարերկրացիները, ներգրավված են կազմակերպված հանցավորության մեջ»,-ասել է Բունդեսթագի պատգամավոր Արմին Շուսթերը ՔԴՄ-ից: Ըստ Շուսթերի, վրացական հանցախմբերը առաջատար ուժ են դարձել Գերմանիայում բնակարանների թալանի գծով: Մուտքի արտոնագրերի չեղարկումը միայն կխթանի հանցավորության այդ տեսակը, վստահ է պահպանողական քաղաքական գործիչը, հայտնում է DW-ն:

Ըստ ՔԴՄ-ից Բունդեսթագի անդամ, արտաքին քաղաքականության հարցերի գծով փորձագետ Հանս Պետեր Ուլի, այժմ խոսք չի գնում ոչ վիզաների չեղարկման, ոչ էլ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին:

«Մուտքի արտոնագրերի չեղարկումը կհանգեցնի անվերահսկելի մուտքերի, չարաշահումների, ապաստան խնդրելիս, և հանցավորության աճի», մինչդեռ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ կսրի դիմակայությունը Ռուսաստանի հետ»,-ասել է նա:

Ըստ ԳԴՀ Քրեական գործերի դաշնային վարչության, 2015-ին հենց վրացի հանցագործներն են կատարել 167 հազար բնակարանային կողոպուտի դեպքերի մեծ մասը: Ըստ Գերմանական քրեական ոստիկանության աշխատակիցների միության նախագահ Անդրե Շուլցի, վրացական մաֆիան միտումնավոր հանցագործների է անդամագրում Վրաստանում և տեղափոխում նրանց Գերմանիա: Այստեղ նրանք քաղաքական ապաստանի հայտ են ներկայացնում և այն 8-12 ամիսներին, երբ պատասխանի են սպասում, զբաղվում են կողոպուտով:

Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչները Բրյուսելում հետաձգեցին Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման հարցի քննարկումը:

2015-ի ավարտին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են բոլոր անհրաժեշտ պայմանները ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար: Եթե Բրյուսելի և Թբիլիսիի միջև կնքված այս համաձայնագրի վերջնական վավերացման ճանապարհին որևէ անակնկալ չարձանագրվի, ապա Վրաստանի քաղաքացիներն արդեն 2016-ի ամռանը հնարավորություն կստանան երեք ամիս ժամկետով Շենգենյան համաձայնագրին մաս կազմած եվրոպական պետություններ մեկնել առանց մուտքի արտոնագրերի:

Ընթերցեք նաև. ԵՄ-ն լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշել Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ տրամադրելու համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---