ԼՂՀ նախագահն այցելել է Չարենցավանում ապաստանած թալիշցիներին. Ծանոթացել է խնդիրներին

ԼՂՀ նախագահն այցելել է Չարենցավանում ապաստանած թալիշցիներին. Ծանոթացել է խնդիրներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան և հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահը հետաքրքրվել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, խնդիրներով և հետագա ծրագրերով՝ նշելով, որ այդ հարցերը մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի և Չարենցավանի քաղաքային իշխանություններին ծանր վիճակում հայտնված թալիշցիներին աջակցելու համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք նաև՝ Թալիշի երեխաները. Գյուղի, կարոտի, վերադարձի, երազանքների, պատերազմի մասին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---