Թուրքիայի ԱԳՆ. Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի որոշումը

Թուրքիայի ԱԳՆ. Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի որոշումը

PanARMENIAN.Net - Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի որոշումը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և միջոցներ կձեռնարկի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց դեսպանին Բեռլինից:

«Մենք միջոցներ կձեռնարկենք գերմանական խորհրդարանի բանաձևի դեմ, մենք չենք կարող լռել»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ դիվանագետի, Անկարան սպասում է, որ Գերմանիայի կառավարությունը կարտահայտվի այս հարցի վերաբերյալ, իր պաշտոնական տեսակետը կհայտնի, որը կտարբերվի Բունդեսթագի դիրքորոշումից:

Ընթերցեք նաև. The New York Times. «Այո, դա ցեղասպանություն է»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---