The New York Times. «Այո, դա ցեղասպանություն է»

The New York Times. «Այո, դա ցեղասպանություն է»

PanARMENIAN.Net - «Այո, դա ցեղասպանություն էր». այսպես է վերնագրել իր խմբագրականը The New York Times օրաթերթը: «Գրեթե ամեն տարի Թուրքիան ջղաձգումների գիրկն է ընկնում, երբ որևէ մեկը համարձակվում է ճշմարտությունն ասել նրա մութ անցյալի մասին: Այս անգամ Թուրքիան հետ է կանչել Բեռլինում հավատարմագրված իր դեսպանին և ծանր հետևանքներով է սպառնում, այն բանից հետո, երբ գերմանական խորհրդարանը քվեների ճնշող մեծամասնությամբ Օսմանյան կայսրությունում հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի կոտորածը ցեղասպանություն որակեց», - ասվում է The New York Times-ի խմբագրականում, հայտնում է «Ազատությունը»:

Նշվում է, որ Էրդողանի հայտարարությունները դատարկ սպառնալիքներ չեն: Թուրքիան Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի առանցքային գործընկերն է, կարևոր է նաև Գերմանիայի ու Եվրամիության համար` սիրիացի փախստականների հոսքը կասեցնելու համատեքստում: Մերկելը երեկվա քվեարկությանը ներկա չէր, թեև չընդդիմացավ դրա անցկացմանը: «Օբաման, օրինակ, 2008-ին նախագահի թեկնածու եղած ժամանակ խոստացավ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել, սակայն հետագայում չդիմեց այդ քայլին: Գերմանացիները, սակայն, ովքեր հիացմունքի արժանի ձևով կարողացան առերեսվել սեփական պատմության ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությանը, ճիշտ պահվածք ցուցաբերեցին` չընկրկելով Էրդողանի սպառնալիքների առջև»,-ասվում է հոդվածում:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց դեսպանին Բեռլինից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---