Նախարար. Թեստային համակարգը բանավոր քննության հնարավորությունները չունի

Նախարար. Թեստային համակարգը բանավոր քննության հնարավորությունները չունի

PanARMENIAN.Net - 2016-ին ավելացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Սյունիքի մարզից դիմորդների թիվը։ Այս մասին հունիսի 7-ին Երևանի թիվ 170 ավագ դպրոցում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության դիտարկումից հետո լրագրողներին ասել է ՀՀ կրթությաև և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Խոսելով միասնական քննությունների մասին նախարարն ասել է.

«Թեստային կենտրոնացված այս համակարգն ունի առավելություններ, բայց մասնագիտական որակի իմաստով, ըստ էության, ավտոմատ ստուգումը չի տալիս այն հնարավորությունները, որոնք ընձեռնվում են առաջավոր համալսարաններում բանավոր քննության, փոխադրությունների կամ էսսեների միջոցով»,- մեջբերում է Tert.am-ը։

2016-ին ընդհանուր թվով 11.375 դիմորդից ամենաշատը՝ 6.266 դիմորդ, միասնական քննություն է հանձնում հայոց լեզու և գրականություն առարկայից։

Հունիսի 1-իննախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որներկա տեղեկատվական դարաշրջանում գիտելիքի 80 տոկոսն ուսանողն ինքն է ստեղծում, դասախոսներն ընդամենն օգնում են դասավորել գիտելիքը:

«Պետք է կարողանանք հասնել նրան, որ դիմորդը ԳԹԿ-ում հանձնի քննություն` առանց նշելու, թե որ բուհ է պատրաստվում դիմել, հետո դիմի մեկ այլ հաստատություն` անվճարի համար իր փաստաթղթերը վերցնելու, և այս դեպքում մենք պետք է առաջնայնությունը տանք սոցիալապես անապահով խմբերին: Այս ամենից հետո միայն, ունենալով երկու փաստաթղթերը, դիմորդն ազատ կլինի դիմել որևէ բուհ, որը հետո կհայտարարի իր ընդունելության շեմը: Նման ձևաչափով կազմակերպելով ընդունելությունը` համակարգում երկու խնդիր կլուծվի` սոցիալական արդարության և պետական ու մասնավոր բուհերի միջև առկա` պետպատվերով տեղերի հետ կապված խոսակցությունների վերացման: Բացի այդ, անհրաժեշտ է ընդլայնել համալսարանական ինքնակառավարումը»,- նշել է նախարարը, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Կարդացեք նաև՝ Նախարար. 10-ամյա կրթությանը չենք վերադառնա

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---