Նախարար. 10-ամյա կրթությանը չենք վերադառնա

Նախարար. 10-ամյա կրթությանը չենք վերադառնա

PanARMENIAN.Net - Վերադարձ 10-ամյա կրթությանն այլևս չի լինի, քանի որ եթե Հայաստանը վերադառնա դրան, ապա երեխաների վկայականը որևէ այլ երկրում չեն ճանաչի: Այս մասին մայիսի 27-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԳ Նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է ընդամենը, որ ավագ դպրոցը կատարելագործվի, գրում է Yerkir.am-ը:

«Խոսքը վերաբերում է ավագ դպրոցի հոսքային առարկաների ավելի խորացմանը և կրթական ծրագրերի բեռնաթափմանը: Երեխան, որը 11-12-րդ դասարաններում կողմնորոշվում է մասնագիտության առումով, պետք է մյուս առարկաներից աստիճանաբար բեռնաթափվի: Նրանք պետք է պատրաստվեն իրենց հետագա մասնագիտական կրթությունը շարունակելուն: Հիմա, ըստ էության, իներցիայով 12-րդ դասարանները շարունակում են նույն ծանր կրթական ծրագիրը. ի՞նչ է նշանակում` 6 քննություն հանձնել 12-րդ դասարանում»,- ասել է Մկրտչյանը:

Նա նշել է նաև, որ պետք է ձևավորենք ազգային կրթական համակարգ:

Նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը 2016-ի մարտին աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ: Նախարարի խոսքով` քանի որ նախատեսվում է անցնել ծրագրային բյուջեի, ապա պետք է հստակեցնել բոլոր միջնաժամկետ ծախսերը, վերանայել նախատեսվող ծրագրերի բաշխման համամասնությունը` դրանք կապելով Կրթության զարգացման պետական ծրագրի հետ: Մկրտչյանը նաև առաջարկել է ստեղծել հանձնախումբ, որը կքննարկի և կհամեմատի հանրապետության ավագ դպրոցների զարգացման ծրագրերը:

Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով: Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա: Ըստ նախարարի` կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---