Չեխիայի նախագահը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել

Չեխիայի նախագահը  Ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 7-9-ը պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրել զոհերի հիշատակին, գրում է Panorama.am-ը:

Չեխիայի նախագահին ուղեկցել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Այցի շրջանակում նախատեսված են Չեխիայի Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ: Երևանում Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը:

Կարդացեք նաև՝ Չեխիայի նախագահ. Պատրաստվում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---