Թուրքիայում հայկական եկեղեցին օգտագործվում է մահմեդական արարողության համար

Թուրքիայում հայկական եկեղեցին   օգտագործվում է  մահմեդական արարողության համար

PanARMENIAN.Net - Չանաքքալեյում (Դարդանել) գտնվող 17-րդ դարի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում իֆթարի (պահքի) ճաշ է մատուցվել։

Միջոցառումը կազմակերպվել է Չանաքքալեի «Մարտ 18 համալսարանի» սուֆիական համայնքի կողմից, որին էլ այժմ պատկանում է եկեղեցին, Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը։

Համալսարանի սուֆիական համայնքի գիտական գծով խորհրդական, դասախոս Հալիթ Քուշքուն հայտնել է, որ ամբողջ Ռամադանի (սուրբ ամիս) ընթացքում եկեղեցում իֆթարի ճաշ են մատուցելու՝ այդ ընթացքում հյուրընկալելով մոտ 10 հազար մարդու։

Անվճար ճաշի ժամանակ կներկայացվեն սուֆիական ավանդույթները և մշակույթը։

17-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին ժամանակին վերածվել է զինապահեստի, այնուհետև օգտագործվել որպես ազգագրության թանգարան, մշակությային կենտրոնի դասարան։ Եկեղեցու շենքը 3 տարի առաջ վերջնականորեն հատկացվել է վերոնշյալ համալսարանի սուֆիական համայնքին։

Պետդեպը՝ Ստամբուլի տաճարում Ղուրան ընթերցելու մասին. Թուրքիան պետք է հարգի Սբ Սոֆիայի ավանդույթները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---