ՊԵԿ տեղակալ. Ակցիզային հարկի բարձրացումը, հնարավոր է, ոչ բոլոր խմիչքներին վերաբերվի

ՊԵԿ տեղակալ. Ակցիզային հարկի բարձրացումը, հնարավոր է, ոչ բոլոր խմիչքներին վերաբերվի

PanARMENIAN.Net - ԱԺ-ում «Հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ առաջարկում են մինչև 2021-ը բարձրացնել և ԵՏՄ-ին ներդաշնակեցնել միայն օղու և ծխախոտի արտադրանքի աքցիզային հարկի դրույքաչափերը:

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ակցիզային հարկի» մասին փոփոխված և լրացված ՀՀ օրենքը, համաձայն որի կբարձրանա ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ կսահմանվի վառելիք օգտագործվող սեղմած գազի համար (8.330 դրամ 1000 մ3-ի համար):

Վերանայվել են այս ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, քանի որ դրանք ՀՀ-ում մոտ 4 անգամ ավելի ցածր են ԵՏՄ անդամ երկրների դրույքաչափերից։

«Խոսքը բոլոր ալկոհոլային խմիչքներին չի վերաբերում, որովհետև գինու, կոնյակի մասով առաջարկում ենք չբարձրացնել դրույքաչափերը, իսկ օղու մասով այս առաջարկը վերաբերում է միայն այն ապրանքատեսակներին, որոնք պտղային կամ հատապտղային հիմքով չեն»,-ասել է Միրումյանը, գրում է Armtimes.am-ը:

«Իսկ դիզելային վառելիքի մասով նվազեցնում ենք ակցիզային հարկի դրույքաչափը՝ 35.000-ից 13.000 դրամ, որովհետև կրճատում ենք ԱԱՀ-ից ազատվելու արտոնությունը»,-նկատել է Միրումյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս հարցով նկատել է, որ գազալցակայաններում հսկայական ստվեր կա:

«Խոսում են, որ գազալցակայանններում չի հաշվառվում գազը, ՀԴՄ չի տրվում, փոխանակ այդ խնդիրնեըը լուծենք, ակցիզային հարկն ենք ավելացնում, գներն ենք ավելացնում, որի արդյունքում «լևի» ծախվող գազի եկամուտը տիրապետողի եկամուտներն են շատանալու, արդյունքում կպարզվի, որ հարուստներն ավելի հարստացան: Գնի ավելացման է բերելու»,- ասել է նա:

Միրումյանը նկատել է, որ գործիքակազմը կվերահսկի իրավիճակը:

Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում խնդիր է դրված ներդաշնակեցնել բոլոր անդամ պետությունների ակցիզային հարկի դրույքաչափերը ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի մասով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---