Ուժի մեջ է մտնում վառելիքի, ալկոհոլի ու ծխախոտի թանկացում ենթադրող օրենքը

Ուժի մեջ է մտնում վառելիքի, ալկոհոլի ու ծխախոտի թանկացում ենթադրող  օրենքը

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Ակցիզային հարկի» մասին փոփոխված և լրացված ՀՀ օրենքը, համաձայն որի կբարձրանա ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ կսահմանվի վառելիք օգտագործվող սեղմած գազի համար (8.330 դրամ 1000 մ3-ի համար):

Վերանայվել են այս ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, քանի որ դրանք ՀՀ-ում մոտ 4 անգամ ավելի ցածր են ԵՏՄ անդամ երկրների դրույքաչափերից։

Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում խնդիր է դրված ներդաշնակեցնել բոլոր անդամ պետությունների ակցիզային հարկի դրույքաչափերը ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի մասով:

Այսպիսով, դիզելային վառելիքի ակցիզային հարկը 32.500 դրամից դառնում է 35.000 դրամ, բենզինի ակցիզային հարկը՝ ներկայիս 112.000 դրամից՝ 120.000, սպիրտային խմիչքներինը՝ 500-ից՝ 550 դրամ, ծխախոտինը՝ 5.000 դրամից՝ 5.500:

Բենզինի 1 լիտրի համար ակցիզային հարկը կբարձրանա մոտ 6 դրամով, գազալցակայանների գազի 1 խմ համար այն կկազմի 8.3 դրամ, 20-հատանոց ծխախոտի տուփի համար՝ 110 դրամ 100 դրամի փոխարեն:

Փոփոխությամբ նախատեսվում է, որ 6 մլրդ դրամ բյուջե կմտնի:

Մաքսատան 2015-ի հուլիսի տվյալներովֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70%-ը գործունեություն է ծավալում ԵՏՄ անդամ երկրներում:

2015-ի հունվար-հունիսին ցուցանիշով ենթաակցիզային ապրանքներից գերակշռում են ոգելից խմիչքների ներմուծումն ու արտահանումը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---