Հայ գրողի հետ լուսանկարն ու գրառումը՝ թուրք դատավորի դեմ հետաքննության պատճառ

Հայ գրողի հետ լուսանկարն ու գրառումը՝ թուրք դատավորի դեմ հետաքննության պատճառ

PanARMENIAN.Net - Թուրքիայի դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը հետաքննություն է սկսել Ստամբուլի վերաքննիչ դատարանի անդամ, դատավոր Քեմալ Շահինի դեմ` հայ գրողի հետ լուսանկարի և Facebook և Twitter սոցիալական ցանցերում կատարած հրապարակումների պատճառով, թուրքական Hürriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հետաքննության շրջանակներում ներկայացված ապացույցների շարքում տեղ են գտել Շահինի և իր 2 դուստրի՝ հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի հետ Ստամբուլի գրքերի տոնավաճառում արված մի լուսանկար, ինչպես նաև՝ Ջիզրեյում և Սուրում քաղաքացիական անձանց սպանությունները դատապարող, պետության և իրավական համակարգին ուղղված քննադատություններ պարունակող հրապարակումներ:

Հրապարակելով հայ գրողի հետ իր և դուստրերի լուսանկարը՝ թուրք դատավորը հետևյալ մեկնաբանությունն էր արել. «Իմ դուստրերի՝ Յարենի և Դիլանի հետ ներողություն խնդրեցինք վարպետ Մկրտիչ Մարկոսյանից՝ այն ժողովրդի զավակից, որին «գյավուրների թաղամասից» դուք այս ու այն կողմ սփռեցիք՝ ինչպես թզբեհի հատիկներ»:

Քեմալ Շահինը հրաժարվել է իր դեմ հարուցված հետաքննության շրջանակներում ցուցմունք տալուց՝ ընդգծելով, որ ոչ մի տեղ նշված չէ, թե իր որ հրապարակումով օրենքի որ հոդվածն է խախտվել, միևնույն ժամանակ որևէ մեղադրանք չի առաջադրվել:

«Որտեղ չկա մեղադրանք, այնտեղ չի կարող լինել նաև պաշտպանություն»,- ասել է Շահինը:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայում դատական հայցեր են նախապատրաստում Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորի դեմ:

Դատական հայցերի իրավարար հիմք է ծառայում Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որի համաձայն`թուրք ժողովրդի, Թուրքիայի հանրապետության, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի, Թուրքիայի կառավարության և պետական դատական մարմինների հանրային վարկաբեկումը պատժվում է 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով ազատազրկմամբ: Դա նշանակում է, որ եթե թուրքական դատարանը տվյալ պատգամավորներին մեղավոր ճանաչի, ապա Թուրքիա ժամանելուն պես նրանց կձերբակալեն:

Կարդացեք նաև՝ Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Բունդեսթագի 11 պատգամավորի ձեռնպահ մնալ Թուրքիայի այցերից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---