Սիրիայի դեսպան. ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին վիրավոր է17 հունիսի 2016 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին վիրավոր է: Այդ մասին հայտնել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը: «Նրա մահվան մասին հստակ տեղեկատվություն չկա, սակայն, ես հստակ գիտեմ, որ նա վիրավոր է: Բայց դա նշանակություն չունի, քանի որ առաջիկայում ոչ միայն ԻՊ առաջնորդը, այլ նաև խմբավորման մյուս անդամները կսպանվեն»,-ասել է դիվանագետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ալ Բաղդադին ծանր վիրավորում է ստացել արևմտյան կոալիցիայի ավիահարվածի հետևանքով` Սիրիայի և Իրաքի սահմանին: Իսկ բրիտանական Mirror-ը գրոհայինների լրատվական գործակալության վրա հղումով հայտնել էր, որ ԻՊ առաջնորդը սպանվել է Ռաքքայի ռմբակոծության ժամանակ: Ընդ որում կոալիցիայում չեն կարողացել հաստատել ահաբեկիչների ղեկավարի մահվան մասին տեղեկությունները: Վաշինգտոնում նույնպես վստահ են, որ Ալ Բաղդադին ողջ է: Աբու Բաքր ալ Բաղդադին, որի իսկանան անունն է Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ Բաղդադի, գլխավորուրմ է «Իսլամական պետությունը» 2014-ի հուլիսից: Այդ ընթացքում ԻՊ-ն կարողացել է ամրանալ գրավյալ տարածքներում, իսկ խմբավորման անդամների քանական, ըստ տարբեր գնահատականների, հասնում է 50-200 հազարի: Ընթերցեք նաև. Իրաքի ուժայիններն ազատագրել են Էլ Ֆալուջայի կենտրոնն ԻՊ գրոհայիններից Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |