Իրաքի ուժայիններն ազատագրել են Էլ Ֆալուջայի կենտրոնն ԻՊ գրոհայիններից

Իրաքի ուժայիններն ազատագրել են Էլ Ֆալուջայի կենտրոնն ԻՊ գրոհայիններից

PanARMENIAN.Net - Իրաքի անվտանգության ուժերն ազատագրել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից Նազալ թաղամասն Էլ Ֆալուջայի կենտրոնում: Այդ մասին հայտնել է քաղաքի ազատագրման գործողության հրամանատար Աբդել Վահաբ աս Սաիդին, հայտարարել է Al Sumaria հեռուստաալիքը:

«Անվտանգության ուժերին հաջողվել է ազատագրել Նազալ թաղամասը Էլ Ֆալուջայի կենտրոնում և լիակատար հսկողություն հաստատել այնտեղ»,-հայտարարել է Աս Սաիդին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«ԻՊ գրոհայինները թույլ դիմադրություն են ցույց տվել Էլ Ֆալուջայի կենտրոնում` դիմելով փախուստի»,-ասել է հրամանատարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի ուժայիններն առաջխաղացում ունեն Էլ Ֆալուջայում և ազատագրել են Բաղդադի փողոցը, որը հարակից է Նազալ թաղամասին:

Էլ Ֆալուջան ԻՊ հսկողության տակ էր 2014-ից ի վեր: Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին քաղաքի ազատագրման գրոհի մեկնարկի մասին հայտարարել էր մայիսի 23-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի դաշնային ոստիկանության անվտանգության ուժերն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի Հարարիյաթ շրջանը «Իսլամական պետության» գրոհայիններից` քաղաքի ազատագրման գործողության մեկնարկից մի քանի ժամ անց:

Նահանջելով Իրաքի տարբեր շրջաններից` ահաբեկչական «Իսլամական պետությունը» ավելի քան 50 զանգվածային գերեզմանոց է թողել: Զանգվածային գերեզմանոցներ են հայտնաբերվել, երբ Իրաքի բանակը սկսել է գրոհել ահաբեկիչներին: Ռամադի քաղաքում 2016-ի ապրիլի կեսին ֆուտբոլի դաշտերից մեկում 3 գերեզմանոց է հայտնաբերվել մոտ 40 մարդու մասունքներով: Քաղաքը ԻՊ տիրապետության տակ է եղել 2015-ի մայիսից-դեկտեմբեր ամիսներին և անցել է կառավարական ուժերի հսկողության տակ 2016-ի փետրվարին:

Իրաքի բնակչության մոտ մեկ երրորդը` մոտ 10 մլն մարդ, օգնության կարիք ունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---