Հարցում. Ռուսաստանցիների 44%-ը կողմ է Արցախի անկախությանը

Հարցում. Ռուսաստանցիների 44%-ը կողմ է Արցախի անկախությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների գրեթե կեսը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ պետություն լինի: Այդ են վկայում «Լևադա-կենտրոնի» հարցման տվյալները: Ռուսաստանցիների 44%-ը կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախությանը, 11%-ը համարում է, որ այն պետք է ճանաչվի Հայաստանի մաս և 6%-ն` Ադրբեջանի մաս:

Ռուսաստանցիների գրեթե մեկ քառորդը (23%) կարծում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամներն են մեղավոր ԼՂ-ում հակամարտության սրման համար: Ադրբեջանական կողմին մեղադրում է հարցվածների 19%, հայկական կողմին` 4%-ը: Բացի այդ, 15%-ը մեղադրում է Թուրքիային:

Ընդ որում, ռուսաստանցիների մեծ մասը (67%) չի կիսում կողմերից և ոչ մեկի դիրքորոշումը: Հարցվածների 15%-ը համակրում է հայերին, 4%-ն` ադրբեջանցիներին:

Ռուսաստանցիների մեծ մասը (66%) կարծում է նաև, որ Ռուսաստանը պետք է չեզոք դիրքորոշում ունենա Ղարաբաղի հարցում: 11%-ը կարծում է, որ ՌԴ-ն պետք է աջակցի հայերին, իսկ 3%-ն` ադրբեջանցիներին: Հարցման մասնակիցների 46%-ը կողմ է ռուս խաղաղապահ ուժերի տեղակայմանը, 36%-ը` դեմ է:

Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմանը հետևում է ռուսաստանցիների 11%-ը, ինչ-որ բան լսել է 59%-ը, 30%-ը ոչինչ չգիտի այդ մասին, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Հարցումն անցկացվել է 2016-ի մայիսին 18-ից բարձր 800 ռուսաստանցիների շրջանում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ հասարակության գերակշիռ մասը` 85.1 տոկոսը տեղեկատվություն է ստացել հեռուստատեսությունից: Դրա մասին են վկայում Gallup International ասոցիացիայի անցկացրած հարցման արդյունքները:

Ընթերցեք նաև. Հարցում. ՌԴ-ում սկսել են ավելի վատ վերաբերվել Հայաստանին ու Ադրբեջանին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---