Պիեռ Անդրիո. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմասնակցեն Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը

Պիեռ Անդրիո.  ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմասնակցեն Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն:

«Ես նույնպես կմասնակցեմ այս հանդիպմանն, ինչպես ռուս և ամերիկացի համանախագահները: Իհարկե, մեծ ակնկալիքներ ունենք այդ հանդիպումից: Հույս ունենք, որ դրա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կվերականգնեն փոխադարձ վստահությունն ու հակամարտութան կարգավորման մեջ առաջընթաց կգրանցեն», - ասել է ֆրանսիացի համանախագահը, APA-ին հղումով գրում է Aysor.am-ը:

ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման գծով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը: Այդ մասին հունիսի 15-ին հայտնել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը: Նա ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից և չի պատասխանել հանդիպման օրվա մասին հարցին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին է հայտնել Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Սարգսյանի և Ալիևի հետ:

Կարդացեք նաև՝ Շարմազանով. ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպումը ԵԱՀԿ-ի հետ տարաձայնության առիթ չի դառնա

 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն»,-ասել է նա
---