Շարմազանով. ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպումը ԵԱՀԿ-ի հետ տարաձայնության առիթ չի դառնա15 հունիսի 2016 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով հանդիպումը ԵԱՀԿ-ի հետ տարաձայնությունների առիթ չի դառնա: Այս մասին րագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման գծով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը: Այդ մասին հունիսի 15-ին հայտնել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը: Նա ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից և չի պատասխանել հանդիպման օրվա մասին հարցին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին է հայտնել Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Սարգսյանի և Ալիևի հետ: «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրն է: Առաջին անգամ չէ, որ համանախագահ երկրներից մեկը սեփական նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպում: Սա որևէ նախաձեռնության մասին չի խոսում: Նույն հաջողությամբ հանդիպումներ են նախաձեռնել Ֆրանսիան, Ամերիկան: Մեկ անգամ չէ, որ համանախագահող երկրները միասնական դիրքորոշում են հայտնել Ղարաբաղյան հարցի շուրջ: Եվ եթե հիշում եք՝ թե՛ Լավրովը, թե՛ Քերին մշտապես խոսում են իրենց գործընկերների անունից»,- նկատել է Շարմազանովը, գրում է Tert.am-ը: Նրա կարծիքով, այս հանդիպումները բանակցությունները սկսելու հիմք կարող են դառնալ. «Յուրաքանչյուր բանակցությունը, թեկուզ ոչ արդյունավետ, խոսում է այն մասին, որ հույս կա բանակցությունը վերսկսելու և խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու»: Ըստ նրա, Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, որովհետև ադրբեջանական կողմը շարունակում է իր քաղաքականությունը և շարունակում է ոչ կառուցողական հայտարարություններ անել: Ի պատասխան հարցի, թե այս հանդիպումներն ինչ արդյունք կարող են տալ, եթե հաշվի առնվի, որ Արցախը ներառված չէ բանակցային գործընթացում, ԱԺ փոխնախագահն արձագանքել է, թե «կա՛մ պետք է դուռը շրխկացնել ու գնալ, ինչը ճիշտ չէ, քանի որ դեմարշ կլինի, կա՛մ էլ պետք է աստիճանաբար աշխատել ու հասնել նրան, որ Ղարաբաղը դառնա լիարժեք բանակցային կողմ»: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |