Գերմանիայում զինվորի բուժումը դադարեցվել է. 1 ամսվա գումարը սպառված է

Գերմանիայում զինվորի բուժումը դադարեցվել է. 1 ամսվա  գումարը սպառված է

PanARMENIAN.Net - Գերմանիայում բուժվող 19-ամյա զինվորի՝ Արման Լազգիյանի բուժման կուրսը, ըստ էության, դադարեցված է։

Հունիսի 3-ին հայտնի է դարձել, որ գերմանական Համբուրգի Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ բաժանմունքում բուժում ստացող հայ զինծառայող Արման Լազգիյանը արդեն նորմալ սնվում է և խոսում:

«Երեխաս ուղղակի պառկած է։ Առանձնապես բուժում չի տարվում, քանի որ մեկ ամսվա բուժման համար գերմանական կլինիկային փոխանցված գումարը սպառվել է»,-հայտնել է Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը։ Նա մի քանի օր առաջ է Գերմանիայից վերադարձել, դիմել պատկան մարմիններին, սակայն որևէ արձագանք դեռ չի ստացել։

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, որը Լազգիյանի բուժման ամբողջ ընթացքին հետևում է, անդրադարձել է կառույցների անգործությանը. « Հարցում ուղարկեցինք և տեղեկացանք, որ Էրեբունի բժշկական կենտրոնին, որտեղ Արմանը 50 օր բուժվել է, նույնիսկ պետպատվերի գումարը չի փոխանցվել», մեջբերում է Ա1+-ը։

Իսկ զինվորի հայրը շեշտում է՝ իրենք պետությունից գումար չեն ուզում, բայց պետությունը պետք է գոնե իր գործառույթները կատարի. «ինչո՞ւ, որովհետև Արմանիս դեպքից հետո պետությունն առաջինը կդիմեր գերմանական կլինիկա։ Բայց ես՝ որպես անհատ եմ դիմել, խոսել»։

Հիմա Արմանի ծնողների և հարազատների միակ հույսը ժողովուրդն է. «Կան երիտասարդներ, որոնք դրամահավաք են ուզում կազմակերպել մոլերում, իրենց չեն թույլատրում»։

Հուլիսի 1-ին Մաշտոցի պուրակում նախատեսված է դրամահավաք՝ զինվորին աջակցելու համար։ «Կան երիտասարդներ, որոնք դրամահավաք են ուզում կազմակերպել մոլերում, իրենց չեն թույլատրում», - ասում է հայրը։

«Առողջապահության նախարարությունը պարտավորվեց բոլոր ծախսերը իր վրա վերցնել, եթե Արմանը մնա ու այստեղ շարունակի բուժում ստանալ: Բայց քանի որ երեխան պետք է ստանար հատկապես վերականգնողական բուժում, մենք որոշեցինք, որ ավելի լավ է տեղափոխենք արտասահման», -Գ երմանիա ուղևորվելու առաջ հայտնել էր զինվորի հայրը:

Նա տեղեկացրել է, որ Արմանին տեղափոխելու համար իրենց ընտանիքին անմիջական աջակցություն են ցուցաբերել վարչապետը, պաշտպանության և առողջապահության նախարարները, առանձին պատգամավորներ ու բարերարներ:

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---