ԼՂ հակամարտության գոտում միջազգային դիտորդների քանակը կավելանա, եռակողմ հանդիպումները կշարունակվեն![]() 20 հունիսի 2016 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Նշվում է նաև, որ կողմերը փաստեցին հակամարտության կարգավորման գործում առաջընթացի ապահովման համար մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման առկայությունը: «Նախագահները շեշտեցին ղարաբաղյան հակամարտության շուրջ պարբերական հանդիպումների կարևորությունն ու պայմանավորվեցին շարունակել դրանք նույն ֆորմատում՝ ի հավելումն Սանկտ Պետերբուրգում հանդիպման վերջնական մասին հրավիրված Մինսկի խմբի նախագահների աշխատանքին», - ասվում է հայտարարությունում: Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Կարդացեք նաև. ՀՀ նախագահ. Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կստեղծի բանակցությունների համար ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |