Նախարարություն. Խուրշուդյանի որակազրկումը վերջնական չէ, կարող է և չհաստատվել

Նախարարություն. Խուրշուդյանի որակազրկումը վերջնական չէ,  կարող է և չհաստատվել

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հունիսի 18-ին հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ժամանակավորապես որակազրկվել են: Ծանրամարտիկներից 7-ի մոտ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել՝ հավելյան զննման արդյունքում:

Այդ մարզիկների թվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

Սպորտի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել հարցը. մինչև արյան նմուշի հետազոտության վերջնական արդյունքների հրապարակումը դրա իրավունքը չունեն:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում նա նկատեց, որ նույնիսկ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրաժարվում է հավելյալ տեղեկատվության տրամադրումից, բոլոր տվյալները դեռևս գաղտնի են:

Միաժամանակ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ նշված ծանրամարտիկների՝ մրցումներին մասնակցելու իրավունքը ժամանակավոր է դադարեցվել՝ մինչև վերջնական հետազոտության անցկացումը, որի արդյունքներով մարզիկների կողմից խթանիչների օգտագործումը կարող է և չհաստատվել:

Մարտիրոսյանը նշեց, որ վերջնական արդյունքների հրապարակման օրը հայտնի չէ: Նա կարծում է, որ որոշումը հայտնի կլինի դեռևս մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը:

Ավելի վաղ Խուրշուդյանի անունը հայտնվել էր նաև այն ծանրորդների ցուցակում, ովքեր կասկածվում էին մելդոնիում օգտագործելու մեջ: Այդ խթանիչի օգտագործումը չէր հաստատվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---