Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է. Արյան մեջ հայտնաբերվել է ստանոզոլ

Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է. Արյան մեջ  հայտնաբերվել է ստանոզոլ

PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ժամանակավորապես որակազրկվել են: Ծանրամարտիկներից 7-ի մոտ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել՝ հավելյան զննման արդյունքում:

Այդ մարզիկների թվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նրա դոեպինգ թեստի մեջ հայտնաբերվել է ստանոզոլ, որն արգելված է խթանիչ է համարվում, գրում է Armtimes.com-ը:

Ժամանակավոր որակազրկման պատճառով մարզուհին չի կարող հանդես գալ մրցաշարերում: Նա Հայաստանի հավաքականի կազմում օգոստոսին պետք է մեկներ Բրազիլիա՝ Ռիո 2016-ին մասնակցելու:

Ավելի վաղ Խուրշուդյանի անունը հայտնվել էր նաև այն ծանրորդների ցուցակում, ովքեր կասկածվում էին մելդոնիում օգտագործելու մեջ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարություն կանի գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---