«Գահերի խաղի» աստղերն ավելի շատ կվաստակեն հաջորդ սերիաների համար22 հունիսի 2016 - 12:46 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հեռուստասերիալը մեծ հաջողություն է վայելում հանդիսատեսի շրջանում, ինչն անդրադառնում է կաբելային HBO ալիքի ֆինանսական վիճակի վրա: Հեռուստաալիքն իր հերթին շահույթից մաս է հանում սերիալի աստղերին: Փիթեր Դինքլերն, օրինակ, որը Տիրիոն Լանկաստերի դերակատարն է, Քիթ Հարրինգթոնը (Ջոն Սնոու), Լինա Հիդին (Սերսեյա Լանիսթեր), էմիլիա Քլարկը (Դեյներիս Տարգարիեն) և Նիկոլայ Կոստեր Վալդաուն (Ջեյմս Լանիստեր) նոր պայմանագրեր են կնքել, որոնց համաձայն նրանց հոնորարները սերիալի հաջորդ սերիաներում կբարձրանան: Դերասանները $500.000 կստանան 7-րդ և, որոշ տվյալներով, 8-րդ էպիզոդի յուրաքանչյուր սերիայի համար, հայտնում է AceShowbiz-ը հոլիվուդյան Deadline.ինսայդերի վրա հղումով: Ըստ նախորդ պայմանագրի, որոնք աստղերը կնքել էին 2014-ին, նրանք մեկ սերիայի համար ստանում էին $300.000: Սակայն պայմանագրերի վերակնքումը դեռ չի երաշխավորում, որ բոլոր առանցքային դերակատարները «կհասնեն» ավարտին. 7-րդ եթերաշրջանի առաջին սերիաներն արդեն կան սինոպսիսների տեսքով: Իսկ 8-րդ եթերաշրջանը, ասում են, վերջինն է լինելու: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» նոր սերիայի ցուցադրությունը խափանել է HBO սերվերները Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |