«Գահերի խաղի» նոր սերիայի ցուցադրությունը խափանել է HBO սերվերները

«Գահերի խաղի» նոր սերիայի ցուցադրությունը խափանել է HBO սերվերները

PanARMENIAN.Net - HBO Now կաբելային հեռուստաալիքը հիասթափեցրել է իր հանդիսատեսին: «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր սերիայի ցուցադրությունը հունիսի 19-ին ձախողվել է դիտումների հսկայական քանակի պատճառով, հայտնում է CNN-ը:

Սերվերի խափանումը սերիալների երկրպագուների վրդովմունքն առաջացրեց սոցցանցերում: Շատերն իրենց բացասական կարծիքն են հայտնել Twitter-ում`հույս հայտնելով, որ հեռարձակման որակը շուտով կբարելավվի և խնդիրները կշտկվեն: Որմանք նույնիսկ փոխհատուցում են պահանջում HBO Now կաբելային հեռուստաալիքից: Հեռուստաալիքը պատասխանել է բողոքներին մոտավորապես մեկ ժամ անց` հայտարարելով, որ տեխնիկական խնդիրները վերացվել են:

Սակայն սերիալի երկրպագուներից ոմանք շարունակում են բողոքել սիրված սերիալի հեռարձակման որակից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---