Մայր աթոռ. Հռոմի պապի այցի օրերին Աթեշյանը Հայաստան չի ժամանելու22 հունիսի 2016 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս օրերին Հայաստան չի ժամանելու: Այդ մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: «Այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու», -փոխանցել է քահանա Մելիքյանը, գրում է Panorama.am-ը: Հունիսի 15-ին պատրիարքարանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Հայաստան կայցելի: Նշվում էր, որ Աթեշյանը հունիսի 15-ին մեկնում է Ռուսաստան, որտեղից էլ կուղևորվի դեպի Հայաստան՝ մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի պապի՝ Հայաստան այցելության միջոցառումներին: Այցին դեմ է արտահատվել Թուրքիայի հայ համայնքը՝ հայտարարելով, որ Աթեշյանըհակահայ հայտարարություններով Թուրքիայի հայությունը և ընդհանրապես, արևմտահայության արժանապատվությունը վարկաբեկելով թուրքական կառավարության քարոզչական մեքենայի գործիքն է դարձել: Իսկ Հայաստանում կազմակերպվել էր «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հանրային նախաձեռնությունը՝ որին միացել էր 28 պատգամավոր: Նախաձեռնող խումբը հունիսի 21-ին տեղեկացրել է, թե քանի որ որևէ պատկան մարմնից հնարավոր չի եղել ճշտել, թե երբ և ինչպես է Աթեշյանը ժամանելու Հայաստան, հետևաբար բողոքի ակցիայի օրը տեղափոխվում է հունիսի 24-ին Էջմիածնում: Կարդացեք նաև՝ Վահրամ քահանա Մելիքյան. Աթեշյանին կարգալույծ անելու հարց դրված չէ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |