«Թույլ չենք տալու Աթեշյանին Հայաստան մտնել» նախաձեռնությանը 28 պատգամավոր է միացել

«Թույլ չենք տալու Աթեշյանին Հայաստան մտնել»  նախաձեռնությանը 28 պատգամավոր է միացել

PanARMENIAN.Net - «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հանրային նախաձեռնությանը միացել է ԱԺ 28 պատգամավոր: Այս մասին հունիսի 20-ին լրագրողներին հայտնել է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում են դիմավորել բողոքի ակցիայով: Facebook-ում ստեղծվել է համապատասխան նախաձեռնություն՝ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին մտնել Հայաստան» անվանումով:

«Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Թուրքիայի նախագահ Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս որպես միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը», - գրված է նախաձեռնության հայտարարության մեջ։

Նա ներկայացրել է գրության տակ ստորագրած պատգամավորների անունները՝ Արագած Ախոյան, Հակոբ Հակոբյան, Համլետ Հարությունյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան, Ռուբեն Գևորգյան, Լյովա Խաչատրյան, Արմեն Ավետիսյան, Ռուստամ Գասպարյան, Մարգարիտ Եսայան, Կարինե Պողոսյան, Շուշան Պետրոսյան, Արտաշես Գեղամյան, Հրանտ Գրիգորյան, Լեռնիկ Ալեքսանյան, Սուքիաս Ավետիսյան, Հայկ Գրիգորյան, Ռոբերտ Սարգսյան, Վոլոդյա Բադալյան, Կարինե Աճեմյան, Վահագն Մախսուդյան, Վահան Բաբայան, Արայիկ Աղաբաբյան, Իշխան Խաչատրյան, Ռուզաննա Մուրադյան, Զարուհի Փոստանջյան և Լյուդմիլա Սարգսյան:

Նախաձեռնության կազմակերպիչները հայտարարել են, որ Աթեշյանին «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորեն ձվերով ու լոլիկներով, և թույլ չեն տա նրա մուտքը Երևան, գրում է Tert.am-ը:

Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հունիսի 7-ին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:

Կարդացեք նաև՝ Վահրամ քահանա Մելիքյան. Աթեշյանին կարգալույծ անելու հարց դրված չէ

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---