Ստամբուլում պահանջել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություն անցկացնել

Ստամբուլում պահանջել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություն անցկացնել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջել են պատրիարքի ընտրություններ անցկացնել: Խմբի անունից հայտարարությամբ հանդես է եկել Ժակլին Չելիքը, թուրքական Sözcü-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Մասնավորապես, Չելիքըասել է.

«Թուրքիայի հայերի պատրիարքի աթոռը 550 տարվա ավանդույթներ ունի և այս հողերում մոտ 3000 տարուց ի վեր իր պատմությունը կերտած հնագույն մի ժողովրդի պատվի գրավականն է: Ցավոք, այս աթոռը հարգելի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի դժբախտ հիվանդության պատճառով 2008թ. ի վեր դատարկ է: Արդեն ամբողջ 8 տարի է՝ տարբեր պատրվակներով մենք չենք կարողանում ընտրել մեր պատրիարքին:

Նախադեպը չունեցող, հնարված մի «փոխանորդի» պաշտոնով, որի մասին հայտնի չէ, թե ինչին է ծառայում և ում է պատասխանատու, վատնում են մեր ժամանակը: Չնայած բոլոր ջանքերին՝ մենք տարիներ շարունակ չենք կարողանում վերադարձնել մեր պատրիարքության իրավաբանական կարգավիճակը: Պատրիարքությունը պետք է օրինական կարգավիճակ, կայուն իրավական հիմքեր ունենա:

Մենք այլևս չենք հանդուրժի, որ միջամտեն մեր կրոնի ազատության իրավունքին, անիմաստ պատճառաբանութուններով մեզանից խլեն մեր ընտրության իրավունքը: Նա, ով կզբաղեցնի պատրիարքի աթոռը, պետք է ընտրվի ժողովրդի քվեարկությամբ՝ մեր հնագույն ավանդույթներին համապատասխան»:

Խմբի մասնակիցները հաղորդագրության հրապարակումից հետո «Մեր պատրիարքին մենք ենք ուզում ընտրել» գրությամբ ծաղկեպսակ են դրել պատրիարքարանի մուտքի մոտ:

Ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է:

Կարդացեք նաև՝ Մայր աթոռ. Հռոմի պապի այցի օրերին Աթեշյանը Հայաստան չի ժամանելու

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---