Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, «Գահերի խաղի» նկարահանումները կարող են ձախողվել23 հունիսի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, դա սպառնալիքի տակ կդնի «Գահերի խաղը» հայտնի ամերիկյան հեռուստասերիալի նկարահանումների շարունակությունը: Սերիալի հիմնական արտադրական բազան գտնվում է Հյուսիսային Իռլանդիայում: Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, առանց Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամի ներդրումների, բազան կարող է պակաս գրավիչ դառնալ և նախագծի հեղինակները կարող են այլ վայրեր որոնել արտադրության թանկացման պատճառով, հայտնում է Newsru-ն The Independent-ի վրա հղումով: «Գահերի խաղը» հազարավոր աշխատատեղեր է ստեղծում Հյուսիսային Իռլանդիայում և Իսպանիայում և բավականին մեծ նախագիծ է և կարող է լուծում գտնել, սակայն Brexit-ն իրական սպառնալիք է օտարերկրյա հեռուստա- և կինոնախագծերի համար: Եվրամիության կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն անցնում է հունիսի 23-ին: Քվեարկության մասնակիցները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա ԵՄ կազմում թե դուրս գա Եվրամիությունից»: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» աստղերն ավելի շատ կվաստակեն հաջորդ սերիաների համար Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |