Ընտրական նոր օրենսգիրքը $16 մլն է գնահատվել23 հունիսի 2016 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստում հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերի փաթեթին: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքով, Ընտրական օրենսգրքի քննարկման արդյունքում, կառավարությունը և աշխատանքային խումբն՝ ընդառաջ գնալով ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջարկություններին՝ ընդունել է լրացուցիչ առաջարկությունների բավականին լուրջ փաթեթ, որը պահանջում է լուրջ ֆինանսավորում: Ըստ Սարգսյանի՝ ծրագրի ֆինանսավորման հետ կապված աշխատանքներ են տարվում պոտենցիալ դոնոր կառույցների՝ հատկապես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրոպական միության պատվիրակության կողմից ծրագիրը գնահատվել է 16 մլն դոլար: Սարգսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է մոտ 1.5 մլն պոտենցիալ ընտրողների մատնահետքեր հավաքելուն, որը պահանջում է հսկայական աշխատանք: 2016-ի հունիս 16-ին կայացել է ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնություն (կոնսենսուս), որի շրջանակներում քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել փոփոխություններ և լրացումներ կատարել Ընտրական օրենսգիրքում` դրանում արտացոլելով համաձայնության արդյունքում առաջարկվող դրույթները և միջոցառումները: Բացի կոնսենսունսի արդյունքում ամրագրվող դրույթներից անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև դիտորդների ստուգարքի վերաբերյալ կանոններ, ինչպես նաև բողոքարկման համար սահմանված ժամկետները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |