Հռոմի պապը Մայր աթոռում է. Կայացել է Բարիգալստյան արարողությունը 24 հունիսի 2016 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամը 15:35-ին հայ հոգևորականների ուղեկցությամբ և եկեղեցու զանգերի ներքո ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Տաճարում Հռոմի պապին դիմավորել են երեխաները՝ Վատիկանի և ՀՀ-ի դրոշներով: Մայր Տաճար են եկել բազմաթիվ քաղաքացիներ՝ Պապի օրհնությունը ստանալու: Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունն ուղեկցվել է Հոգևոր երգչախմբի կատարմամբ: Մուտք գործելով Մայր տաճար` Պապը համբուրել է Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Նա օրհնել է Մայր տաճարում հավաքվածներին, ընթերցել է «Ի մեջ տաճարիս» աղոթքը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը տեղական ժամանակով 15:00-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ: Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Կարդացեք նաև՝ ԿԲ-ն Հռոմի պապի այցին նվիրված հուշամեդալ է թողարկել Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա |